Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ:
Աս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։
«Վերջերս մեր տարածաշրջանում հակամարտություն եղավ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտությունը դադարեցնելու շահագրգիռ կողմերից մեկն ենք։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին՝ հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար»,- ասել է նա՝ հավելելով, որ խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրի համար:
