Ուկրшինայի շրջանները ռմբшկոծվում են․ կան զпհեր, այդ թվում՝ երեխաներ․ Զելենսկի

Կիևը, Կիևի մարզը և ևս 11 շրջան Ռուսաստանի Դաշնության  ԶՈւ-ի կողմից ենթարկվել են  ռեկորդային հարձակման։ Այս մասին իր Telegram-ալիքում հրապարարակում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հարձակման հետևանքով վնասվել են շենքեր, հանրակացարաններ և ձեռնարկություններ։ Մահացածների և վիրավորների թվում կան երեխաներ։ ԱՄՆ-ի և աշխարհի լռությունը միայն խրախուսում է Պուտինին»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ Ռուսաստանը ռեկորդային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով գրեթե 300 անօդաչու թռչող սարք և բազմաթիվ հրթիռներ։ Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել է թշնամու թիրախների զգալի մասը։

Կիսվել սոց․ ցանցերում