Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե որ դեպքում կնախաձեռնի սшհմանադրական փոփոխություններ

«ՀՀ Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամաբ, քանի որ Ալմաթայի հռչակագիրը նշանակում է, որ անկախ Հայաստանի տարածքը, և անկախ Ադրբեջանի տարածքը նույնն են ինչ համապատասխանաբար Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի տարածքները»:

Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես արդեն ասաի մենք կարողացել ենք խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում դրույթ կա այն մասին, որ կողմերը հաստատում են, որ նախկին խորհրդային հանրապետության միջև վարչական սահմանները դառնում են համապատասխան անկախ պետություւնների միջազգային սահմաններ, և կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային սահմանների անխախտելիությունը և միմյանց քաղաքական անկախությունը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև նկատեց՝ պայմանագրի տեքստում կա ևս մեկ կարևոր դրույթ, որը ենթադրում է, որ կողմերը չեն կարող իրենց ներպետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում խաղաղության պայմանագիրը չկատարելու համար:

«Քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն, խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք պարտավոր ենք այն ուղարկել Սահմանադրական դատարան, ստուգելու համար պայմանագրի համապատասխանությունը՝ ՀՀ Սահմանադրությանը, դա պարտադիր գործընթաց է:  Այդ տեսանկյունից երկու տարբերակ ունենք, առաջին տարբերակն այն է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ: Խաղաղության գործընթացն ու խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն»,- ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, ապա, այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթն Ազգային ժողով ուղարկելու ճանապարհին:

Կիսվել սոց․ ցանցերում