Բեռնատարը հետընթաց է կատարել և բшխվել թիվ 33 երթուղին սպասարկող ավտոբուսի ապակուն. այն թափվել է ուղևորի վրա

Մայիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։20-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում «Mercedes» մակնիշի բեռնատարը հետընթաց է կատարել և բախվել թիվ 33 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի ավտոբուսի ապակուն, ինչի հետևանքով այն կոտրվել է և թափվել ուղևորի վրա։

Այս մասին հայտնում է Shasmhyan.com-ը՝ տեղեկացնելով նաև, որ տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների և բուժօգնության տեղափոխված քաղաքացու ինքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում