Երևանում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Ռենջ Ռովեր»-ը. կան տпւժածներ

Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, մայիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանը, ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Ա. Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Կարճ ժամանակ անց, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ևս 2 հոգի, որոնք, ըստ տեղեկությունների, «Ռենջ Ռովեր»-ի վարորդն ու ուղևորն են եղել, դիմել են հիվանդանոց՝ բուժօգնության:

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել սոց․ ցանցերում