Ծաղկաձորում վթшրի ենթարկված կվադրոցիկլի վարորդը կшլանավորվեց

Ծաղկաձորում վթարի ենթարկված կվադրոցիկլի վարորդը կալանավորվել է։ Այս մասին Auroranews-ի  հետ զրույցում հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Վարորդը եղել է սթափ վիճակում։ Նրան առաջադրված մեղադրանքը վերաբերում է համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալուն։

Հիշեցնենք՝ մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։

Կիսվել սոց․ ցանցերում