ԱԹU–ների զանգվածային հшրձակում Բրյանսկի վրա

Բրյանսկի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը հետ մղելիս վնասվել է երկու բնակելի շենք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:

Նա հայտարարել է տարածքում անօդաչու թռչող սարքերի միջոցով ևս մեկ զանգվածային հարձակման մասին։

«Բրյանսկ քաղաքի Ֆոկինսկի շրջանում թշնամու զանգվածային հարձակումը հետ մղելիս վնասվել է շենքերից մեկի ճակատային մասը։ Մեկ այլ շենքում վնասվել է հինգ առևտրի կետ»,- նշել է Բոգոմազը։

Մարզի ղեկավարի խոսքով՝ զոհեր չկան։ Օպերատիվ և արտակարգ ծառայություններն ուսումնասիրում են տարածքները։

Կիսվել սոց․ ցանցերում