Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մայիսի 28-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի Հարավարևմտյան թաղամասի տարածքում բախվել են «Nissan X-Trail» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Բժիշկները, վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը «04»-ի վարորդն է:
