Պահն է հանձնառու լինել խшղաղությանը և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսել. Թրшմփ

Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին Ադրբեջանի անկախության օրվա առթիվ:

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղությանը, նշել է Թրամփը:

Նա նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կապահովի ավելի բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջան և կհանգեցնի ԱՄՆ-ի հետ համագործակցության ավելի մեծ հնարավորությունների:

Այժմ պահն է հանձնառու լինել խաղաղությանը և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսել, ասվում է Թրամփի ուղերձում:

Կիսվել սոց․ ցանցերում