«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժման անունից ողջունում ենք ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված օրենքը, որը հնարավորություն է տալիս տնային կալանքի որոշ դեպքերում իրականացնել հեռավար աշխատանք։
Այս փոփոխությունը գալիս է որպես պատասխան այն մտահոգություններին, որոնք մենք պարբերաբար բարձրաձայնել ենք՝ մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական արդարության և իրավական հավասարության տեսանկյունից։
Այսօր մենք ականատես ենք դառնում իրավական համակարգի նոր ճարտարապետության առաջին քայլերին, երբ պետությունը սկսում է վերանայել և վերաիմաստավորել իր մոտեցումները կալանքի և մարդու հիմնարար իրավունքների համադրման հարցում։
Մենք վստահ ենք՝ այս փոփոխությունն առանձին, բայց առանցքային քայլ է դեպի այն համակարգային բարեփոխումները, որոնց համար մենք հանդես ենք եկել.
համարելով, որ նախնական կալանքը պետք է լինի բացառիկ, այլ ոչ թե ավտոմատ կիրառվող միջոց, և որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր կարգավիճակից, պետք է կարողանա իրացնել իր սոցիալ-տնտեսական իրավունքները, նույնիսկ սահմանափակման պայմաններում։
«ԴԵՄ ԵՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՀԿ
Նախագահ Վանիկ Նիկոյան
