Այսօր ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը Աղդшմ-Ստեփшնшկերտ և Լшչին-Ստեփшնшկերտ ճանապարհներով․ Հшջիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ժամը՝ 07.00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով։

«Ամբողջ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, որ չկա, այսպես կոչված, շրջափակում, այլ կար կանխամտածված ինքնաշրջափակում»,- X-ի իր էջում մասնավորապես գրել է Հաջիևը։

Կիսվել սոց․ ցանցերում