Իրшնցի ըմբիշը պատրաստ է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

Իրանցի ազատ ոճի ըմբիշ Ամիրրեզա Մասումին պլանավորում է փոխել իր մարզական քաղաքացիությունը, և նրա առաջին ընտրությունը Հայաստանն է։

Sportaran.com-ի տվյալներով՝ 20-ամյա մարզիկն այժմ գտնվում է Երևանում և բանակցություններ է վարում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ։

Նշվում է, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են այս անցումով, և շուտով սպասվում է պաշտոնական հայտարարություն։

Կիսվել սոց․ ցանցերում