Հшրձակման է ենթարկվել ռուսական «Էն գելս» ռшզմական օդանավակայանի մոտակայքում գտնվող վառելիքի բազան

Վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել ռուսական «Էնգելս» ռազմական օդանավակայանի մոտակայքում գտնվող վառելիքի բազան:

Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում, ըստ տեղեկությունների, վնասվել է «Պրոգրես» գործարանը, և հրդեհ է բռնկվել:

Տեղի բնակիչները գրում են այս մասին սոցցանցերում:

«Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ, կան տուժածներ։ Տարածքում երթևեկությունը մասամբ արգելափակված է։ Հրշեջները պայքարում են հրդեհի դեմ»,- հայտնել է «Միչուրինսկի Նովոստի» հեռուստաալիքը:

Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս հաստատված չէ:

Կիսվել սոց․ ցանցերում