Թրшմփը շահագրգռված չէ Մшսկի հետ զրույցով. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ խոսել նախկին դաշնակից Իլոն Մասկի հետ, ում հետ վերջին շրջանում տարաձայնություններ ունի հարկերի կրճատման օրինագծի շուրջ։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ երկուսի միջև հեռախոսազրույցի պլաններ չկան։

Նշենք, որ Սպիտակ տան մեկ այլ ներկայացուցիչ ավելի վաղ ասել էր, թե Թրամփն ու Մասկը միմյանց հետ կխոսեն հունիսի 6-ին:

Մասկը և Թրամփը հրապարակավ վիճաբանել էին հինգշաբթի օրը նախագահի կողմից դաշնային ծախսերի լայնածավալ կրճատման շուրջ, ինչի մասին օրինագիծը Մասկն անվանել էր «զզվելի գարշանք»:

Կիսվել սոց․ ցանցերում