Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդես կգա հայտարարությամբ։
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանը՝ նշելով, որ շուտով ամեն բան պարզ կլինի:
Հիշեցնենք՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ, սակայն առայժմ 2 ուժից էլ պաշտոնական պատասխան չկա։
Հիշեցնենք՝ ընտրությունների վերջնական արդյունքներով «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 9.68%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18.89%, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15.43% ձայն:
