Ո՞ւմ հետ կոալիցիա կկազմի «Հանրապետություն»-ը․ կուսակցությունից մանրամասնել են

«Հանրապետություն» կուսակցությունում դեռ չեն որոշել կոալիցիա կկազմեն իշխանության, թե ընդդիմության հետ։

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, ավագանու թեկնածու Անի Խաչատրյանը։

Ըստ նրա՝ դեռ հնարավոր կոալիցիա կազմելու որոշում չունեն, քաղաքական խորհրդի նիստ չեն ունեցել, հետևաբար, չի կարող ասել՝ ՔՊ-ի հետ կմիավորվե՞ն, թե՝ ոչ։

«Երբ քաղաքական խորհրդի նիստ լինի, այդ ժամանակ էլ հնարավորների և անհնարիների մասին կմիանանք», — հավելել է նա։

Նա նաև ընդգծեց էլ է, որ ավագանու ընտրությունների համար այլ պատկեր էր սպասում․ «Վստահ էի՝ երևանցին այնքան գիտակից է, որ գնալու և ընտրելու է 14 ուժերից ամենաարժանիին և ամենահարուստ կենսագրություն ունեցող թեկնածուին, և մենք չէինք ունենալու կոալիցիա կազմելու քննարկում, քանի որ ունենք այն, ինչ ունենք, մեր քաղաքական խորհրդի նիստում էլ կոալիցիա կազմելու մասին որոշում ընդունենք»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ։

Այս պահին դեռ ո՛չ «Մայր Հայաստան» դաշինքից, ո՛չ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից պաշտոնական պատասխան չկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 65 հոգանոց ավագանիում թեկնածուներից ով կարողացավ ստանալ 33+ ձայնի աջակցություն, նա էլ կդառնա Երևանի 14-րդ քաղաքապետը։

Կիսվել սոց․ ցանցերում