«Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համար Հայկ Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի նորընտիր ավագանիում հնարավոր կոալիցիաներին։
Վերջինս հայտնել է, թե, իր կարծիքով, միակ հնարավոր տարբերակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է:
Ըստ նրա՝ հնարավոր է՝ Զեյնալյանին ընտրողները չտեսնեն նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։
Գրիգորյանի կարծիքով՝ նրանց մասնակցության նպատակը եղել է ՔՊ-ին օգնելը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 65 հոգանոց ավագանիում թեկնածուներից ով կարողացավ ստանալ 33+ ձայնի աջակցություն, նա էլ կդառնա Երևանի 14-րդ քաղաքապետը։ Իսկ դա հնարավոր կլինի միայն կոալիցիներ կազմելու դեպքում:
Հավանական կոալիցիաները կարող են լինել «Քաղաքացիական պայմանագիր» + «Հանրապետություն» կամ «Ազգային առաջընթաց» + «Մայր Հայաստան» +«Հանրային ձայն» տարբերակներով:
Առայժմ այս տարբերակների պաշտոնական հաստատում չի արել ոչ մի ուժ, միայն «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանն է հրապարակային առաջարկ արել կոալիցիա կազմելու մասին, սակայն՝ իր պայմաններով:
Հիշեցնենք՝ ընտրությունների վերջնական արդյունքներով «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 9.68%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18.89%, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15.43% ձայն:
