Իսրшյելը Իրանում նոր միջпւկային օբյեկտ է թիրшխավորել

Իսրայելը հարվածներ է հասցրել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտի շրջանում։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելը հարձակվել է Ֆորդոյի օբյեկտի հարթակի վրա, այնտեղ երկու պայթյուն է լսվել:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ի տարբերություն Նաթանզի միջուկային օբյեկտի` Ֆորդոյի հարթակը չի ենթարկվել Իսրայելի հարվածներին: Երկու օբյեկտներն էլ ունեն ստորգետնյա տեղակայում։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։

Կիսվել սոց․ ցանցերում