Իրшնի արևելյան Ադрբեջան նահանգում Իսրшյելի հшրվածների հետևանքով 18 մարդ է զпհվել

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ևս 35 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ իսրայելական ուժերը հարձակվել են նահանգի մի քանի թիրախների վրա, այդ թվում՝ առնվազն 7-ը՝ Թավրիզ քաղաքի մոտակայքում։

Հաղորդվում է, որ նահանգում իրավիճակը կայուն է, ենթակառուցվածքային կառույցները գործում են բնականոն, «բնակչությանը ծառայությունները շարունակում են մատուցվել առանց որևէ ընդհատման»։

Կիսվել սոց․ ցանցերում