Իրանը Իսրայելի ուղղությամբ բшլիստիկ հрթիռների առնվազն չորս ալիք է արձակել

Իրանը գիշերը Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռների առնվազն չորս ալիք է արձակել

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, հարձակման ժամանակ կիրառվել են գերձայնային հրթիռներ, որոնք ժամանակակից հակաօդային պաշտպանությունը դժվարանում է որսալ։

Թեհրանը երկու անգամ հարվածել է հրեական պետության պաշտպանության նախարարության շենքին։ Թեհրանը նաև հարվածել է Իսրայելի ռազմական արդյունաբերությանը և հրթիռների արտադրության օբյեկտներին։

Թել Ավիվը պատասխանել է հարվածելով Իրանի Սպահան քաղաքին, որտեղ գտնվում է ուրանի վերամշակման կենտրոն։

Հիշեցնենք, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը խոստովանել է, որ երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութի փոքր արտահոսք։

Կիսվել սոց․ ցանցերում