Իրшնը պաշտոնապես դուրս է գալիս միջпւկային բանակցություններից

Իրանի դեմ Իսրայելի հարվածներին ԱՄՆ-ի աջակցության լույսի ներքո Թեհրանը անիմաստ է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների շարունակությունը:

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մյուս կողմը (ԱՄՆ) այնպես է գործել, որ երկխոսությունը դառնում է անիմաստ։ Դուք չեք կարող խոսել բանակցությունների մասին և միևնույն ժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով հարձակվել Իրանի տարածքի վրա», — Tasnim լրատվական գործակալությանը ասել է դիվանագետը։

Կիսվել սոց․ ցանցերում