Իրшնը մшհապատժի է ենթարկել Իսրшյելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող տղամարդուն

Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսությամբ զբաղվող Իսմաիլ Ֆիքրին։ Այս մասին հայտնում է Իրանի դատական համակարգին պատկանող Mizan Online գործակալությունը։

Ֆիքրին ձերբակալվել է 2023-ի դեկտեմբերին՝ իբրև Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցության պահին։

Դատական փաստաթղթերում նշվում է, որ նա փորձել է փոխանցել տեղեկատվություն Իրանի գաղտնի օբյեկտների տեղակայման, մարդկանց և օպերատիվ առաջադրանքների վերաբերյալ։ Հայտնի է նաև, որ նա կապի մեջ է եղել իր նրան հավաքագրած Մոսադի գործակալի հետ։

Ըստ գործի նյութերի՝ Ֆիքրին 2022-ի հուլիսին բացել է կրիպտովարժույթային դրամապանակ՝ իբրև իսրայելական հատուկ ծառայություններից վճարումներ ստանալու նպատակով։

Չի հստակեցվում՝ երբ է նա հավաքագրվել և արդյոք հասցրել է տեղեկատվություն փոխանցել Իսրայելին։

Հունիսի 13-ի գիշերը լույսը չբացված Իսրայելը հարվածել է Իրանին։ Չորրորդ օրն է Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունները շարունակվում են։ Իսրայելի հարվածներից զոհվել են Իրանի ռազմական ղեկավարության մի շարք անդամներ։ Իսրայելի թիրախում Իրանի միջուկային օբյեկտներն են։

Կիսվել սոց․ ցանցերում