Առավոտյան Իրանից բալիստիկ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, որից հետո երկրի կենտրոնական և հյուսիսային հատվածներում, ինչպես նաև հարավի որոշ շրջաններում ազդանշաններ են են հնչել, գրում է The Times of Israel-ը։ Այն տարածքներում, որտեղ ազդանշան է հնչել, քաղաքացիներին հրահանգվել է մտնել ռմբապաստարաններ և մնալ դրանցում մինչև հետագա ծանուցում։ Համացանցում տարածվում են կադրեր, որտեղ երևում են հրդեհված շինություններ և սև ծուխ կենտրոնական Իսրայելի մի քանի շրջաններում։ Հաղորդվում է, որ Իսրայելի Դան շրջանում գտնվող ավտոբուսի կայանատեղիում հրթիռի հարվածից հրդեհ է բռնկվել, սակայն տուժածների մասին տեղեկություններ չկան։ Իսրայելի N12 լրատվականի տվյալներով՝ երեքշաբթի առավոտյան Իրանից մոտ 30 հրթիռ է արձակվել։ Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի նախնական գնահատականների՝ Իրանից արձակվել է մոտ 20 բալիստիկ հրթիռ։ Հրամանատարությունը արդեն թույլատրել է մարդկանց դուրս գալ ապաստարաններից։ Հաղորդվում է, որ հինգ մարդ թեթև վնասվածքներ է ստացել Իսրայելի կենտրոնում գտնվող կայանատեղիին հրթիռի հարվածից հետո։ Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ գիշերը լայնածավալ հարվածներ է հասցրել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին՝ ոչնչացնելով «երկիր-երկիր» դասի հրթիռների և արձակման սարքերի պահպանման տասնյակ ենթակառուցվածքային օբյեկտներ։ Թարգմանությունը ՝Էմմա Չոբանյանի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/902750.html?fbclid=IwY2xjawK-GIFleHRuA2FlbQIxMQBicmlkETE4aU4wemUwT1c5Z0VqT2FnAR7vvmj0A70QrPSNZ9QAJGDL1FMhcu5TspaVCL1J9T21hNqkUqsKL6SPXLlZtQ_aem_wp3v3qyY9yY7GFk2HKNV2A
© factor.am
