Իրшնը հрթիռներ և անօդшչու թռչող սարքեր է արձակել Իսրшյելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հերթական ալիքն են արձակել Իսրայելի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իրանական Մեհր լրատվական գործակալությունը: Հրթիռների և ԱԹՍ-ների քանակը չի նշվում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ իր Telegram ալիքում հայտնել է, որ ներկայումս աշխատում է հրթիռները որսալու ուղղությամբ և անհրաժեշտության դեպքում պատրաստվում է հարվածներ հասցնել սպառնալիքը վերացնելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում