Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ լքել քաղաքի հարավարևելյան թաղամասը՝ կապված քաղաքում ռազմական օբյեկտներին ծրագրվող հարվածի հետ։
«Առաջիկա ժամերին իսրայելական բանակը գործողություններ կձեռնարկի այս տարածքում՝ հարձակվելու իրանական ռեժիմի ռազմական ենթակառուցվածքների վրա, ինչպես դա արեց վերջին օրերին Թեհրանի մերձակայքում»,- ասվում է Իսրայելի պաշտպանության ծառայության մամուլի ծառայության «X»-ի միկրոբլոգում:
«Քաղաքի հարգելի՛ բնակիչներ, ձեր անվտանգության և բարեկեցության համար խնդրում ենք անհապաղ լքել նշված տարածքը Թեհրանի 18-րդ թաղամասում: Ձեր ներկայությունն այս տարածքում վտանգի տակ է դնում ձեր կյանքը»,- կոչ է արել կառույցը:
