Իրшնն այդ դեպքում կհшրվածի ամերիկյան զпրքերին․ Իրшնի ԱԳՆ

Եթե ​​ԱՄՆ-ն միանա Իսրայելի կողմից նախաձեռնված ռազմական գործողություններին, Իրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին։ Այս  մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաչին։

«Եթե պատերազմ լինի, կողմերը կհարվածեն միմյանց։ Սա ակնհայտ է։ Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է», — ասել է նախարարը։

Իրանի գլխավոր դիվանագետը նաև ասել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանա, կարող է մեկ հեռախոսազանգով համոզել Իսրայելին դադարեցնել Իրանի վրա հարձակումը։

Կիսվել սոց․ ցանցերում