Իրшնը պատրաստ է վերադառնալ միջпւկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար

Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, որ Իսրայելը դադարեցնի հարվածները։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը կարող է կրկին արդյունավետ լինել, ինչպես 2015 թվականին:

«Դիվանագիտությունն աշխատել է անցյալում և կարող է աշխատել ապագայում։ Բայց ագրեսիան պետք է դադարեցվի, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ դիվանագիտությանը»,- ասել է նա:

Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի վերսկսի բանակցությունները, քանի դեռ Իսրայելը շարունակում է ռազմական հարվածները Իրանի տարածքում։

«Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրի իր դաշնակցի վրա։ Այդ դեպքում Իրանը կարող է ճկունություն ցուցաբերել միջուկային հարցում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը:

Կիսվել սոց․ ցանցերում