Իրшնի միջпւկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել. ՄԱԳԱՏԷ

ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ դեռևս չի գրանցվել:

Այս մասին Իրանի միջուկային օբյետներին ԱՄՆ-ի հարվածից հետո հայտարարել է Ատոմային զարգացման միջուկային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն:

Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներից դուրս ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի եղել նախապես ձեռնարկված միջոցառումների շնորհիվ:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերով լի  բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա:

Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

Կիսվել սոց․ ցանցերում