Հրաձգության հետևանքով մահացել են Իրանի Իսլամական Հանրապետության երկու բարձրագույն դատավորներ։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան՝ հունվարի 19-ին, երբ Դատական համակարգի աշխատակից հանդիսացող մի անձ կրակ է բացել դատավորների ուղղությամբ, այնուհետև ինքնասպան եղել։ Այս մասին հայտնել է ինչպես Իրնա պաշտոնական լրատվական գործակալությունը, այնպես էլ այլ իրանական լրատվամիջոցներ։
Հարձակման առաջին ժամերին Դատական համակարգի պաշտոնական լրատվամիջոցը՝ Միզան գործակալությունը, հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով, որ սպանված երկու դատավորներն են` Մոհամմադ Մողիսեհը (հայտնի է նաև որպես «Նասերիան») և Ալի Ռազինին։ Մողիսեհը ղեկավարում էր Գերագույն դատարանի 53-րդ պալատը, իսկ Ռազինին նախագահում էր 39-րդ պալատը։
