Սպիտակ տունը՝ ԱՄՆ-ի հшրվածներն Իրшնի միջпւկային օբյեկտներին անհաջող լինելու մասին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը  քննադատել է CNN— ի հոդվածը, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին անհաջող են եղել: Սպիտակ տան մամուլի քարտուղար այս մասին գրել է իր «X» էջում:

«Այս գնահատականը բացարձակապես կեղծ է։ Այն CNN- ին է փոխանցել հետախուզական համայնքի ցածր մակարդակի, անհաջողակ, անանուն անդամ։ Այս տեղեկատվության արտահոսքը նախագահի հեղինակությունը արատավորելու և մեր քաջարի կործանիչ օդաչուներին վարկաբեկելու փորձ է», — ասել է Սպիտակ տան պաշտոնյան։

Կիսվել սոց․ ցանցերում