Ռпւս նախկին պատգամավորին արգելել են մուտք գործել Հայաստան

Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր և ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր, Աֆղանստանի վետերանների միության ղեկավար Ֆրանց Կլինցևիչին, որը մասնավոր այցով ժամանել էր Երևան, «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողության կետում փաստաթղթերը ստուգելուց հետո ասել են, որ նա պետք է վերադառնա Ռուսաստան։

«Սահմանապահները ինձ ասացին, որ ինձ մուտքն արգելված է։ Ես ժամանել էի հանդիպելու այն մարդկանց հետ, ովքեր օգնել էին ինձ կանգնեցնել աֆղանցի վետերանների հուշարձանը»,-«Комсомольская правда»-ի փոխանցմամբ՝ ասել է Կլինցևիչը։

Կիսվել սոց․ ցանցերում