Իրшնի ԱԳ նախարարը՝ միջпւկային օբյեկտները վերագործարկելու մասին

Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրականացրած հարվածների հետևանքով: Այս մասին հայտարարել Է Իրանի Արտաքին գործերի նախարար  Աբբաս Արաղչին CBS News-ին տված հարցազրույցում։

«Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել Ֆորդոյում։ Ընդ որում, այս պահին մենք գիտենք, որ օբյեկտները լուրջ և խիստ վնասվել են։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը ներկայումս գնահատում և վերլուծություն է իրականացնում կառավարությանը», — ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ վնասի չափերի վերաբերյալ դեռ հստակ տեղեկատվություն չկա:

«Մենք պետք է սպասենք գնահատականներին՝ հնարավոր է արդյոք վերագործարկել միջուկային օբյեկտները, թե ոչ», — նշել է նա:

Իրանի ԱԳ նախարարը, հավելել է, որ  Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի կրոնական ֆեթվայի համաձայն՝ «Միջուկային զենքը տեղ չունի Իրանի պաշտպանական դոկտրինում, այն արգելված է կրոնական տեսանկյունից նույնպես»։

Կիսվել սոց․ ցանցերում