Ռпւսաստանի ԱԳՆ-ն՝ Ադрբեջшնի հետ ձեռք բերված համաձայնության մասին

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է, որ հյուպատոսական մուտք է ապահովել Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների համար։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Հյուպատոսական մուտքն ապահովված է», — ասել է դիվանագիտական ​​առաքելությունը։

Այս պահին այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։

Հավելենք՝ ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  հայտնել էր, որ համաձայնեցվել է հյուպատոսական աշխատակիցների մուտքն Ադրբեջանում ձերբակալված 13 ռուս քաղաքացիների մոտ։

Կիսվել սոց․ ցանցերում