ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻՆ 

Ամերիկյան 20 նահանգներ՝ Կալիֆորնիա նահանգի գլխավորությամբ, դատի են տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին։ Այս մասին հայտարարել է Կալիֆորնիայի Գլխավոր դատախազ Ռոբ Բոնթայի Մամուլի ծառայությունը։ Հայցը վիճարկում է ԱՄՆ Առողջապահության նախարարության որոշումը, որով Ներքին անվտանգության նախարարությանը  եւ Իմմիգրացիոն ICE ծառայությանը անձանց բժշկական տվյալների հանդեպ անսահմանափակ հասանելիություն է տրամադրում։

Հայցում նշվում է, որ այդ որոշումը խախտում է ԱՄՆ տվյալների գաղտնիությունը պաշտպանող մի շարք օրենքներ, ինչպես նաեւ կարող է մարդկանց վախեցնել՝ մասնագետներին անհապաղ օգնության համար դինմելիս։

 

Կիսվել սոց․ ցանցերում