Դոգի ֆենոմենն ունի մի շարք խորքային պատճառներ։ Իմ կարծիքով, դրանցից առաջնայինը պետական համակարգերի չգոյությունն է կամ բառդակը․Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը գրում է․

Դոգի ֆենոմենն ունի մի շարք խորքային պատճառներ։ Իմ կարծիքով, դրանցից առաջնայինը պետական համակարգերի չգոյությունն է կամ բառդակը։ Մարդիկ անընդհատ բախվում են արդարության դեֆիցիտի հետ։ Խնդիրներ են ունենում ամենուր, սպառում են պետական բոլոր բյուրոկրատական օղակներն ու հարցը լուծում չի ստանում։ Այստեղ առաջ է գալիս արդարության սուբյեկտիվ զգացումը։ Զանգ կամ սմս Դոգին, երկու–երեք խլեշ համապատասխան պաշտոնյային ու հարցը լուծվեց։
Սա նշանակում է, որ համակարգն իմպոտենտ է։ Պաշտոնյաներն իրենց տեղում չեն ու գործ կանեն էն ժամանակ, երբ հերթը հասնի «դիշովի քֆուրին» կամ՝ «ընտանիքիս է կըպնըմ ախպեր»։ Էս հակապետական մտածողությունն ամենուր է։ Ամենաստորին չինից մինչեւ վերեւի օղակներ։ Այնինչ, պետական կառավարման պատասխանատվություն ստանձնած մարդկանց համար «սրբությունը» պետք է լիներ օրենքը եւ սեփական պարտականությունները կատարելը։
Քննարկման այլ թեմա է այդ պարտականությունները կատարելու անունակությունը, որը բերում է փչացածության տարբեր դրսեւորումների։
Կիսվել սոց․ ցանցերում