Թրամփը Պпւտինին պրոֆեսիոնալ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պրոֆեսիոնալ է անվանել և խոստովանել, որ Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել պատժամիջոցները:

Թրամփը նշել է, որ հակառուսական սահմանափակումների թեման ակտիվորեն քննարկվել է իր և Պուտինի վերջին խոսակցության ժամանակ:

Վերջինս նաև ընդգծել է, որ ավելի կոշտ է եղել Ռուսաստանի հետ, քան Իրանի հետ, և ասել է, որ ցանկանում է կարգավորել ուկրաինական հակամարտությունը, բայց ոչինչ չի կարող երաշխավորել:

Կիսվել սոց․ ցանցերում