ՄԻՊ-ը Ազգային ժողովի միջադեպի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է այսօր Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:

Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»:

Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է:

Կիսվել սոց․ ցանցերում