ԱՄՆ-ն հիասթափեցնող եզրակացություն է արել Ուկրшինայի վերաբերյալ

Ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի կորուստները Ուկրաինայում, հավանաբար, չեն փոխհատուցվի։ ԱՄՆ -ում գործող Military Watch Magazine (MWM) պարբերականը հիասթափեցնող եզրակացություն է արել Կիևի համար։

Ինչպես նշվում է հոդվածում, Ուկրաինայում հակամարտության ընթացքում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արագ սպառումը լուրջ հարցեր է առաջացրել բարձր ինտենսիվության հակամարտության պայմաններում դրանց գոյատևման վերաբերյալ։

«Համակարգերի զգալի արժեքը՝ մոտ 2.5 միլիարդ դոլար մեկ միավորի համար, և դրանց սահմանափակ մատչելիությունը նշանակում էին, որ կորուստները հեռու էին ընդունելի լինելուց և ապահովում էին, որ Ուկրաինայում կորուստները հավանաբար չեն փոխհատուցվի», — փոխանցել է ամսագիրը։

MWM-ը նախկինում հայտարարել էր , որ առանձին հարվածների ժամանակ Patriot համակարգերը ոչնչացվել են ռուսական «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներով։

Մինչ այդ հայտնի դարձավ, որ ԱՄՆ բանակում մնացել է Patriot հրթիռների միայն 25 տոկոսը։ Ինչպես նշել է պարբերականը հրթիռների պաշարների կրճատումը մտահոգություն է առաջացրել Պենտագոնում, քանի որ դա կարող է վտանգել ԱՄՆ հնարավոր ռազմական գործողությունները։

Կիսվել սոց․ ցանցերում