Այլшնդակության, անպատասխանատվության, փոխադարձ անհանդուրժողականության, չլրագրության և բազմաթիվ այլ իմաստներով երեկվա ասուլիսը, հավանաբար, մեր լրատվական պատմության ամենից զզվելի ձեռնարկներից էր. Թաթուլ Հակոբյան

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Այլանդակության, անպատասխանատվության, փոխադարձ անհանդուրժողականության, չլրագրության և բազմաթիվ այլ իմաստներով երեկվա ասուլիսը, հավանաբար, մեր լրատվական պատմության ամենից զզվելի ձեռնարկներից էր:
Հազար բան կարելի է գրել՝ սկսած նրանից, որ ինքը բան չի արել:
Դրան ու մյուս ասպեկտներին շատերն են անդրադարձել:
Կամ ինքը պատրաստվում է գրոհել Մայր Աթոռը, բայց ազգովի մոռացել ենք, որ Ադրբեջանը զավթել է Հայաստանի սուվերեն տարածքից ավելի քան երկու հարյուր կիլոմետր:
Որովհետև օրակարգը ձևավորում է Նիկոլ Փաշինյանը:
Ես կուզեի ուշադրություն դարձնենք, իմ կարծիքով, ամենակարևորին, թե ինչպես է ՀՀ վարչապետը օրակարգ ձևավորում և այդ օրակարգի հետևից քարշ տալիս ամբողջ ժողովրդին:
Ընդդիմությունը, ըստ էության, օրակարգ չունի, և, ցավոք, ժողովրդի հետ քարշ է գալիս Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետևից:
Եթե Փաշինյանը ամոթալի բառապաշար է օգտագործում, ապա նույնն անում է ընդդիմությունը:
Քանի դեռ ընդդիմությունը իր օրակարգը չունի, Փաշինյանը հավերժ իշխելու է և պարբերաբար նման ասուլիսներով ժողովրդին տանելու առաջ:
Զգում եք, չէ՞, որ Դոգի տեղը արդեն լցված է: Այնպես որ, մի ամաչեք հենց Դոգի բառապաշարով խոսել եթերներից:
Այսքանը:
17 հուլիսի, 2025թ, Դովեղ
Կիսվել սոց․ ցանցերում