«Ինտեր Մայամի»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին շրջանցել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին խփած գոլերի քանակով` չհաշված իրացրած 11 մետրանոցները, հայտնում է armsport.am-ը։
Շաբաթ օրը MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Ինտեր Մայամի»-ն հյուրընկալվել է «Նյու Յորք Ռեդ Բուլզ»-ին և հաղթել 5:1 հաշվով։ Հաղթողների կազմում դուբլ են ձևակերպել Լիոնել Մեսսին և Տելասկո Սեգովիան, մեկ գոլի հեղինակ է դարձել Ժորդի Ալբան։ Տանտերերի միակ գոլը խփել է Ալեքսանդր Հակը։
Այս խաղում խփած երկու գոլերից հետո Մեսսիի ակտիվում այժմ կա 764 գոլ, մինչդեռ Ռոնալդուն իր ակտիվում ունի 763։ Արգենտինացին այժմ առաջատար է այս ցուցանիշով։
2024 թվականի մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 21 խաղի՝ խփելով 17 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։
«Ինտեր Մայամի»-ն 21 խաղից հետո ունի 41 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը Արևելյան կոնֆերենցիայում։
