ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերին խափանումներով են աշխատել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Կոմիտեն հայտնել է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։

ՊԵԿ-ը հայցել է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։

Կիսվել սոց․ ցանցերում