Ըմբիշ Հայկ Խլոյանը արծաթե մեդալ է նվաճել

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարում 97 կգ քաշային Հայկ Խլոյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Խլոյանը տարել է 4 հաղթանակ, որից երկուսը՝ վաղաժամ:

Եզրափակչում հայ ըմբիշը 1:3 հաշվով զիջել է վրացի մրցակցին:

Կիսվել սոց․ ցանցերում