Կրեմլը կարող է դառնալ ստпրпւթյшն թանգարան, Պпւտինը երջանիկ է՝ վրեժխնդիр եղավ Հայաստանից ազատության շնչի համար. Նևզпրпվ

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, լրագրող, ռեժիսոր Ալեքսանդր Նևզորովը, որը ներկայում ՌԴ իշխանությունների կողմից ճանաչվել է որպես «օտարերկյա գործակալ» և անցանկալի անձ, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրան Կրեմլի ու ռուսական կողմի մասնակցությանը:

«Տելեգրամ»-ի իր ալիքում Նևզորովը գրել է.

«Կան լուցկու, մակարոնեղենի, թանաքի, խոշտանգումների և այլ թանգարաններ, բայց տակավին ստորության թանգարան չկա։

Մոսկովյան Կրեմլը կարող է դառնալ այդպիսին շատ մոտ ապագայում. թանգարանի ցուցադրությունն, ըստ էության, պատրաստ է։ Պարզապես պետք է նրա ներսում գտնվողներին ընկղմել ֆորմալդեհիդով թափանցիկ տարաների մեջ և ցուցափեղկերում տեղադրել գաղտնի փաստաթղթեր, նոտաներ, պարգևատրման վկայականներ և Կրեմլի այլ թափոններ:

Ղարաբաղում կրկին պատերազմ է. այդտեղ այսօրվա, վաղվա ու հավերժական արյան միջով փայլում է Պուտինի ծիծաղող դեմքը:

Նա երջանիկ է. նա վրեժխնդիր եղավ Հայաստանից «Հռոմի ստատուտին» միանալու փորձի, «ազատություն շնչելու» բոլոր փորձերի համար, և ոչ թե Կրեմլի դիակային գարշահոտության համար։

Պատերազմ արագ սկսելու մեխանիզմը վերաբերում է ռուս խաղաղապահների դավաճանական ժպիտներին, ովքեր «չեն տեսնում» արյուն ու բոց, «չեն լսում» պայթյուններ և օգնության խնդրանքներ:

Ամեն ինչ արված է 90-ականների «բրատկովսկի» ոճով։ Սանկտ Պետերբուրգում այն ժամանակ դա կոչվում էր «կտուրը շարժել»։

«Ադրբեջանը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) ռազմական գործողությունները համակարգել է Ռուսաստանի հետ»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Նրանք դա արեցին՝ թքելով ու աչք փակելով բոլոր պայմանավորվածությունների ու խոստումների վրա, Պուտինը Ղարաբաղը դրեց դանակի տակ»։

Կիսվել սոց․ ցանցերում