Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Բաքուն կդադարեցնի ռազմական գործողությունները, եթե ԼՂ զինվորականները վայր դնեն զենքերը։
Այս մասին հայտնել է Ալիևի աշատակազմի մամուլի ծառայությունը։
«Պետության ղեկավարն ասել է, որ զենքերը վայր դնելու դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կդադարեցվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
