Զելենսկու՝ Պпւտինի հետ հանդիպելու իրական պատճառը հայտնի է դարձել․ դիվանագետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է անձնական հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Կիևի արևմտյան հովանավորներին ցուցադրելու համար, հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Իան Փրաուդը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։

«Զելենսկին շոումեն է, և նա ցանկանում է նման թատերական ներկայացում բեմադրել՝ իրեն ցուցադրելու և արևմտյան հովանավորների առջև պարծենալու համար», — ասել է դիվանագետը։

Փրաուդի խոսքով՝ ուկրաինացի առաջնորդը մտադիր է վիճարկել այն պնդումները, որ ինքն Ուկրաինայում օրինական իշխանություն չունի։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել էր Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ օգոստոսին։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ դրա համար պարտադիր պայման է բանակցություններին եվրոպական երկրների ներկայացուցիչների ներկայությունը։

Կիսվել սոց․ ցանցերում