Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ Ադրբեջանին աջակցելու համար։
Հրապարակման մեջ ասվում է. «Սիրելի եղբայրս, շնորհակալ եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար։ Ինչպես միշտ, եղբայրական Թուրքիան այսօր էլ մոտ է մնում Ադրբեջանին և աջակցում է մեզ մեր արդար գործում։ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միասին են թե՛ լավ օրերին, թե՛ տխուր պահերին։ Մենք միշտ պաշտպանում ենք միմյանց արդար դիրքորոշումը միջազգային կազմակերպություններում»,-հայտարարել է Բաքվի բռնապետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ղարաբաղը, որտեղ Ադրբեջանը ձեռնարկել է «հակահաբեկչական միջոցառումներ», իբր «Ադրբեջանի տարածք է»։
