44-օրյա կործանարար պատերազմից հետո Հայաստանում ոչ միայն չդադարեց, այլև սաստկացավ ռուսական բազմանիստ հոգեբանական պատերազմը։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։
«Հայաստանը պարտվեց Ռուսաստանի հրահրած պատերազմում, կորցրեց հազարավոր կյանքեր ու տարածքներ, բայց շարունակեց մնալ ու խորացնել Ռուսաստանից իր կախվածությունն ու պատանդ մնալ այն նույն մտածողությանը, որը ընդամենը երեկ մեզ պարտության բերեց։
44-օրյա կործանարար պատերազմից հետո Հայաստանում ոչ միայն չդադարեց, այլև սաստկացավ ռուսական բազմանիստ հոգեբանական պատերազմը։ Դրա թիրախում էին հանրության բոլոր խավերն ու շերտերը։
Դրա միջոցը կեղծ կամ խեղաթյուրված «տեղեկատվությամբ» ու սուբվերսիվ գործողություններով բոլորին միմյանց դեմ հանելն էր, իսկ նպատակը՝ հայկական հանրության վերջնական կամազրկումն ու պետականության նկատմամբ հավատի ոչնչացումը։
Եթե այսօր Հայաստանը չհասկանա այս իրավիճակի ողջ վտանգը, ապա կկորցնի նաև այն, ինչ ունի դեռևս՝ իր կենսունակությունն ու ռացիոնալն իբրև անկախ պետություն»,– գրել է նա։
