«Երևանի ավտոբուս» ընկերության թիվ 50 համարի ավտոբուսի ապակու կոտրվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանությունը):
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Օգոստոսի 4-ին տեղեկություն էր տարածվել, որ Երևանում կրակել են ընթացքի մեջ գտնված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որում ուղևորներ են եղել:
ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ ներկա պահին ավտոբուսի վրա կրակոցի հաստատված փաստ չկա:
«Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանն արձագանքել էր թիվ 50 երթուղու ավտոբուսի վրա կրակելու վերաբերյալ լուրին, նշել, որ տուժածներ չկան, իսկ կրակոցի վերաբերյալ տեղեկությունը չէր հաստատել, այլ ուղղորդել էր դիմել իրավապահներին:
