Վլադիմիր Պпւտինը խոսել է ԼՂ-ում իրավիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ ճանապարհ։

Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը նա նշել է, որ ռուս խաղաղապահների հիմնական տեղակայման բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են։

«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի՝ և՛ Երևանի, Ստեփանակերտի, և՛ Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ ճանապարհ»,-ընդգծել է ՌԴ նախագահը:

Կիսվել սոց․ ցանցերում