Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. մшհացածն ու 6 վիրшվորներից 3-ը ՊՆ ծшռայողներ են

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan-ը:

Ըստ լրատվականի վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել շտապօգնությանը:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել է մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Մահացածն ու 6 վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են:

Կիսվել սոց․ ցանցերում